ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանը փրկարարական ուժեր է ուղարկել Թուրքիա և Սիրիա։
Որոշ քաղաքական ուժեր փորձ են անում ազդել հասարակության հույզերի վրա` օգտագործելով Թուրքիայում փլատակների տակ մնացած մարդկանց տրամադրած մեր օգնության հանգամանքը։
Մի կողմ թողնելով հարցի մարդասիրական կողմը, որն ինքնին հիմնավորում է կառավարության որոշումը, կարևոր եմ համարում նաև նշել, որ աշխարհում բազմաթիվ հակամարտությունների, կոնֆլիկտների և պատերազմերի դեպքում կողմերը փորձում են գտնել երկխոսության եզրեր, կառավարել կոնֆլիկտները։
Կարդացեք նաև
Թուրքիան մեր հարևան երկիրն է, եթե մեր ունեցած խնդիրները չկառավարենք` կառավարելու են այլոք` ելնելով իրե՜նց շահերից։ Այդ խնդիրների կառավարման համար անհրաժեշտ է նաև երկու երկրների ժողովուրդների փոխադարձ վերաբերմունքի փոփոխություն։
Մարդասիրական այս քայլը շատ կարևոր է ոչ միայն թուրքական հասարակության, այլ նաև միջազգային հանրության վերաբերմունքի առումով, սա առաջնորդություն է դեպի արժանապատիվ խոսակցություն երկու երկրների միջև, որտեղ Հայաստանը հանդես է գալիս իր պետական շահերի դիրքից։