«Առավոտի» հունվարի 31-ի «Ֆոտոմեղադրանք» խորագրի տակ երկու նկար էինք զետեղել մայրաքաղաքի Հրաչյա Քոչարի փողոցից, շենքերի դիմաց «զարդարող» շինությունից, որը տարուց ավելի անմխիթար վիճակում էր, իսկ ներսն իրական աղբանոցի էր վերածվել:
Երեկ գտնվելով նույն այդ հատվածում, նկարեցինք նույն այդ շինությունը, որի ներսը մաքրվել էր աղբից, զգացվում էր, որ «մեղադրանքն» իր գործն արել է, կարդացել են, արձագանքել գործով: