Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղիղ եթերով նոր տվյալներ է հայտնել երկրաշարժից տուժած քաղաքացիների ու զոհերի վերաբերյալ։
«Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3․549-ի, իսկ վիրավորներինը՝ 22․168-ի։ Փրկվել է ավելի քան 8000 մարդ։ Մասնագետներն ասում են, որ սա նախադեպը չունեցող երկրաշարժ էր։ Ոչ միայն մեր հանրապետական Թուրքիայի պատմության, այլև տարածաշրջանի և աշխարհի ամենամեծ աղետներից մեկին ենք դեմ առ դեմ կանգնել»։
Էրդողանը նաև տեղեկացրել է, որ աղետի գոտում աշխատում է ավելի քան 53․000 փրկարար։ Ըստ նրա՝ մոտ 70 երկիր և 14 միջազգային կազմակերպություն են պատրաստակամություն հայտնել օգնել Թուրքիային։
Նա կոչ է արել քաղաքացիներին հեռախոսազանգեր կատարել խիստ անհրաժեշտության դեպքում և աղետի գոտի գնացող և այնտեղ գտնվող ճանապարհներից չօգտվել, չխոչընդոտել որոնողափրկարարական աշխատանքներին։
Կարդացեք նաև
Թուրքիայի 10 նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն և աղետի գոտի, ինչպես նաև ողջ երկրում՝ 7-օրյա սուգ։
Ermenihaber.am