Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում կարող են լինել երկրաշարժեր, բայց թույլ»․ կանխատեսում՝ Գյումրիից

Փետրվար 07,2023 19:40

Այսօր Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» «Տարածաշրջանային սեյսմիկ ակտիվություն» թեմայով քննարկման ժամանակ Սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության սեյսմոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ Հեղինե Սարգսյանը,  անդրադառնալով Թուրքիայում և Սիրիայի տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին, ասաց․ «Հայաստանում սեյսմիկ ակտիվությունն, այսօրվա տվյալներով, հավասար է նորմային։

Երեկ հետազոտել ենք նրանց գումարային էներգիան, համապատասխանում է  նորմալ վիճակին, այնպես որ հիմա Հայաստանի համար վտանգավոր բան չկա, կարող են լինել երկրաշարժեր, դրանք կլինեն զգացվող, բայց թույլ, ոչ թե այսպիսի ավերիչ երկրաշարժեր։

Այս երկրաշարժը շատ ունիկալ էր մեր տարածաշրջանի համար, որովհետև երկու նման մագնիտուտի երկրաշարժ համարյա չունենք։ Ճիշտ է՝ Սպիտակի երկրաշարժը մի քանի օջախ գործեց, բայց այս երկրաշարժը տեղի ունեցավ, 100 կիլոմետրի վրա նորից ցնցեց նույն կարգի երկրաշարժ՝ մի հատ առավոտյան, մի հատ ցերեկը։

Ասեմ, որ երեկվա երկրաշարժը Մարմարյան ծովում առաջ է բերել ցունամի, նրա ալիքը հասնում է 3 մետրի, այս երկրաշարժը 150 կիլոմետր ճեղք է առաջ բերել։

Մեր Սպիտակի երկրաշարժի ժամանակ ունեինք 50 կիլոմետրանոց ճեղք։ Ես այսօր հաշվեցի այս երկրաշարժի հետցնցումները, 5-ից բարձր մագնիտուդայի երկրաշարժերն արդեն հասնում են 30-ի, դա հսկայական թիվ է, չհաշված մնացած թույլ ցնցումները՝ 3-ից, 4-ից բարձր»։

Մանրամասները՝ տեսանյութում 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728