«Նման անպատասխանատու հայտարարությունները բացառելու նպատակով Արցախի ԱԺ-ն կոչ է արել հարցը քննել էթիկայի հանձնաժողովում։ «Հայաստան» խմբակցությունը համոզված է, որ ակնհայտորեն պատգամավորական վարքագծի քննարկման խնդիր կա, եւ մենք հանդես ենք գալու էթիկայի հանձնաժողով ստեղծելու միջնորդությամբ»,-ԱԺ նիստում այսօր հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ հիշեցնելով, որ Արցախի ԱԺ խմբակցությունները դատապարտել են արցախահայության վերաբերյալ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունը։
«Աներեւակայելի է, որ ապրում ենք մի իրականության մեջ, երբ հակաղարաբաղցիական քարոզը քրեականացնելը դառնում է ակտուալ։ Այս իշխանության օրոք ակտուալ է նաեւ ցեղասպանության ուրացման քրեականացումը»,-համոզմունք հայտնեց Լիլիթ Գալստյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ