Aravot.am-ը Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանից հետաքրքրվեց, թե Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով ազգությամբ հայերը եւ հայկական հաստատություններն ինչ վնասներ են կրել։
«Հայկական հաստատությունները ոչ մի վնաս կրած են։ Միայն Իսկենդերուն, երբեմնի Ալեքսանդրետ քաղաքի Սուրբ Քառասուն Մանուկ եկեղեցին որոշ վնասուածքներ ունի։ Այդ քաղաքը եւ Անդիոք, Ադըյաման, Տիյարպեքիր ու Մալաթիա փլատակների տակ մնացած հայեր կան։ Պահի դրությամբ ունենք վեց զոհուածներ»,-փոխանցեց պարոն Էստուկյանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ