Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդրանիկ Քոչարյանն իրեն ինչպե՞ս զգաց, երբ որ ԱԺ ամբիոնից ցույց տվեցի իր լուսանկարը …Դրանից հետո ավելի լավ էր չխոսեր Անդրանիկ Քոչարյանը». Գեղամ Մանուկյան

Փետրվար 07,2023 17:48

Ազգային ժողովը փակ նիստով քննարկեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները եւ հրատապ անելիքները։ Այսօր այդ նիստում զեկույցով հանդես է եկել ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:

Փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ընդդիմությունը կարծես բավարարված էր Պապիկյանի ներկայացրած փաթեթով, թե առաջնագծում ինչ աշխատանքներ են տարվում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը նույնպես զեկույց էր պատրաստել փակ նիստի համար, լրագրողների հետ զրույցում հաստատեց Անդրանիկ Քոչարյանի խոսքը՝ փակ նիստի ժամանակ Պապիկյանի հրաժարականը չեն պահանջել, բայց այնպես չէ, որ բավարարված են եղել. «Չենք կարող բավարարվել այս իրավիճակով, քանի նման աննախադեպ դժբախտ դեպք ենք ունեցել` Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհը: Եվ միայն այն փաստը, որ իշխանությունը տարբեր թվեր էր ասում, թե երբվանից է տեղակայվել` Ազատ գյուղում այդ վաշտը տեղակայվել  2020-ի պատերազմից հետո, այսինքն, այս ժամանակը բավարար էր, որ զինվորներն ունենային բարվոք կացարաններ, ոչ թե հրդեհից հետո իշխանությունը փորձեր զբաղվել սեփական PR-ով, ինչ-որ մոդուլային իտալական կացարաններ բերելու մասին լուրերով»:

Երբ Անդրանիկ Քոչարյանից ճշտել էին կարելի՞ է ասել, որ փակ քննարկումն այլ մթնոլորտում է ընթանում՝ նա պատասխանեց. «Փակ քննարկումը շատ էֆեկտիվ է, բաց քննարկման դեպքում բոլորն ուզում են ինչ-որ ձեւ ցույց տալ ձեզ, այս հանրությանը, որ մենք ամենա ընենց կրուտոյ տղերքն ենք, այդպես չի, այս հանդիպումը նման ֆորմատով ամենաճիշտն էր»:

Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Անդրանիկ Քոչարյանն իրեն ինչպե՞ս զգաց, երբ որ ԱԺ ամբիոնից ցույց տվեցի իր լուսանկարը ԶՈՒ ստորաբաժանումներից մեկում, երբ որ հանդերձանքը դրած է գետնին 40-ականների կարմիր աստղով, սաղավարտն էլ ոտքերի տակ, դրանից հետո ավելի լավ էր` չխոսեր Անդրանիկ Քոչարյանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728