«Կեղծ խոստումներով եկած այս իշխանությունն ամեն օր նոր փորձություններ ու սուգ է բերում, դավաճանությունը ներկայացնում որպես հերոսություն։ Հասել ենք նրան, որ իրեն քաղաքական մտքի տիտան համարող հոգով-սրտով մի կոմերսանտ, որը հանրությանը հայտնի է որպես բոլոր ժամանակների իշխանությունների հետ օգուտով համագործակցության փորձ ունեցող երեսփոխան, այս ամբիոնից խոսում է պետական շահից եւ պնդում, թե ՀՀ պետական շահից է բխում Արցախն ու արցախցուն թշնամուն հանձնելը»,-ԱԺ նիստում այսօր հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։
«Ասում է, որ 120 000 հային չպետք է պատրաստ լինենք պաշտպանել, որ ՀՀ-ի շահից է բխում հայրենիքը թուրքին զիջելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ ուրանալով հայ դատը, Եռաբլուրն ու Ծիծեռնակաբերդը։ Վստահ եմ, որ այդ նույն մարդու տեսակն ապագայում նույն կերպ է խոսելու Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի մեր քաղաքացիների մասին»,-նշեց Մհեր Սահակյանը։
Նրա խոսելու ժամանակը ավարտվում էր, եւ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը պատգամավորին հիշեցրեց այդ մասին՝ ասելով «ավարտեք ձեր մահախոսականը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ