Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն լրագրողական համայնքը, որը պատվերով «համերգներ» է կատարում, որեւէ պատասխանատվություն չունի՞». Ալեն Սիմոնյանի արձագանքը

Փետրվար 07,2023 16:19

Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողներին ցուցադրեց 2022 ապրիլի 15-ի մի փաստաթուղթ՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ ու ասաց, որ չնայած Սեյրան Օհանյանին մեղադրում են մեկ զորամաս օտարելու մեջ, այդ փաստաթուղթը ՊՆ 71 գույք Պետգույքի կառավարմանը փոխանցելու մասին է, դրանք օտարվելու են՝ «Ստալիչնի պոլկն» էլ մեջը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ կարեւորն այն է՝ ում են վաճառել ու այդ գումարն ինչ են արել. «Հիմա մենք էլ կարող հին ինչ-որ գույք ունենանք, ուղարկենք ինչ-որ գյուղ կամ վաճառենք, օտարենք: Բայց այլ հարց է, որ դու զորամասը վաճառում ես x ցածր գնով, հետո տանում ես շատ ավելի թանկ գրավադրում ես այն բանկում, հետո այդ գումարները ուղղում ես անձնական ինչ-որ բաների: Հարցն այդ չի՝ 71 զորամաս, է հա, մենք կարող շատ ավելի ուրիշ բաներ էլ օտարենք, որոնք բանի պետք չեն… Հարցն այստեղ այն է, թե ում են վաճառել՝ կոպեկներով են վաճառել: Որքանով հասկանում եմ, սրա հաջորդ քայլը լինելու է գործը դատարան ուղարկելը»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը։

Հարցին՝ այն իշխանությունը, որի օրոք 15 զինվոր է ողջ-ողջ այրվել, որի «զորամասը» զուտ կացարան էր, որտեղ հակահրդեհային անվտանգության հետ խնդիրներ կար, այդ իշխանությունը բարոյական իրավունք ունի՞ մի զորամասի օտարման հարց քննարկել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այն լրագրողական համայնքը, որը պատվերով «համերգներ» է կատարում, որը ֆեյսբուքներում վիրավորում է…լրագրողները որեւէ պատասխանատվություն չունե՞ն: Այ, էդպես եք մտածել, որ դուք ոչ մի պատասխանատվություն չունեք: Իշխանության բարոյականության մասին դուք կկարողանաք ձեր գնահատականը տալ միայն ընտրության միջոցով: Երբ որ կգնաք ընտրությունների, կորոշեք ում է ավելի բարոյական քվեարկել՝ Ռոբերտ Քոչարյանի՞, Սերժ Սարգսյանի՞ դաշինքին, Նիկոլ Փաշինյանի՞, թե այլ: Ինչ վերաբերում է զինվորներին, դա ժամանակավորապես աշխատանքային վայր է, եղել է տուն ու այդ ահավոր դեպքը տեղի է ունեցել՝ չպահպանելով տարրական կանոնները: Բոլոր այն մարդիկ, ովքեր մեղավոր են քրեական իմաստով, պատժվելու են…Մի՛ ստեղծեք տպավորություն, որ դա բանակի մշտական վիճակ է: Այդ մարդիկ այդտեղ աշխատանք են արել, ունեցել են տուն, եղել են ապահոված ամեն ինչով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728