Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ-ում ստեղծվել է գիտական և գիտատեխնոլոգիական խոշորամասշտաբ ծրագրերի մշակման հարթակ

Փետրվար 07,2023 16:43

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ստեղծվել է գիտական և գիտատեխնոլոգիական խոշորամասշտաբ ծրագրերի մշակման մշտական հարթակ։ Հարթակի քննարկումները կազմակերպվում են ՀՀ ԳԱԱ նախագահի ղեկավարությամբ և նպատակ ունեն ձևավորելու ստեղծագործական միջավայր կիրառական նշանակություն ունեցող խոշորամասշտաբ միջգիտակարգային ծրագրեր գեներացնելու համար: Խոսքը նախաձեռնությունների վրա հիմնված խոշոր ծրագրերի մշակման միջավայր ձևավորելու մասին է։

Հարթակի քննարկումները տեղի են ունենում ըստ ՀՀ ԳԱԱ բաժանմունքների։ Քննարկումներին մասնակցում են ինչպես ակադեմիական կազմակերպությունների տնօրենները, գիտական և ճարտարագիտատեխնիկական անձնակազմի ներկայացուցիչները, այնպես էլ ակադեմիայի համակարգից դուրս գործող գիտական կամ գիտակրթական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ներկայում քննարկվում է նախագծերի մշակման երեք ձևաչափ՝

հանրային ներդրումային ծրագրեր
գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրեր
հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ծրագրեր:

Հարթակի աշխատանքները սկսվել են սույն թվականի հունվարի 18-ից։ Արդեն տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ ՀՀ ԳԱԱ բոլոր բաժանմունքների ինստիտուտների տնօրենների և ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների ընթացքում առաջարկվել են մի շարք նախագծեր, որոնք իրենց բնույթով միջգիտակարգային են և հիմնականում ընդգրկում են մեկից ավելի գիտահետազոտական ինստիտուտներ: Նախագծերը նախապատրաստական փուլում են։ Մշակումների ընթացքը քննարկվում է հարթակում: Նախատեսվում է նաև գեներացնել նախագծեր, որոնք հնարավորություն կտան հայտեր ձևավորել գիտական, գիտատեխնոլոգիական և ինովացիոն գործունեության ֆինանսավորման օտարերկրյա կամ միջազգային կազմակերպություններին դիմելու համար:

Հարթակի աշխատանքները լինելու են շարունակական, ինչը հնարավորություն կտա գիտական հանրության լայն շրջանակներին իրենց ավանդը բերելու խոշորամասշտաբ ծրագրերի մշակման և իրականացման գործում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728