Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ հերթական առաջարկներն է ստացել Ադրբեջանից, և այժմ աշխատանքներ են տարվում դրա տեքստի շուրջ: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բեռլինում Գերմանիայի իր գործընկեր Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:
«Մենք պետք է Մոսկվայում հանդիպեինք Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետ, բայց Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց իր մասնակցությունը: Բայց, չնայած դրան, մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել մեր առաջարկները և օրերս Բաքվից ստացել ենք նոր առաջարկներ խաղաղության պայմանագրի շուրջ: Մենք շարունակում ենք աշխատանքները տեքստի շուրջ»,- ասել է Միրզոյանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ