«Դատախազն անկեղծ պատասխանեց, որ այդ զորամասը չգործող է եղել: Ես բերել եմ փաստաթուղթ 2022 ապրիլի 15-ի՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ: ՊՆ 71 գույք Պետգույքի կառավարմանը փոխանցելու մասին, որ հետո օտարվի: 71 զորամասի հասցե է՝ «Ստալիչնի պոլկն» էլ մեջը, տարբեր քաղաքների զորամասեր: Հիմա ի՞նչ, հայտարարենք զորամասե՞ր են վաճառում: Ոչ, դրանք չգործող են ու նույնիսկ պահպանությունը ՊՆ-ի համար բեռ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ցուցադրելով իր ձեռքի տակ եղած թղթերը՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը։
Դիտարկմանը, որ դատախազն ասաց՝ Սեյրան Օհանյանը այդ զորամասը պետական շահի համար չի օտարել՝ Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Արշակունյաց պողոտայի վրա եղած 6 հեկտարանոց զորամասը վաճառելը պետական շահերի՞ց է, թե՞ ոչ: Արարատի ճանապարհին են շատերը, որոնք իրենց ֆունկցիան ավարտած են եղել: Սա պարզապես շոու է»:
Կարդացեք նաև
Ըստ Գեղամ Մանուկյանի, Վարդենիսում տեղի ունեցած ողբերգական հրդեհից, որին զոհ գնաց 15 զինծառայող, անցել է 2 շաբաթ ու գլխավոր դատախազը գալիս է այս միջնորդությամբ, որ հանրության ուշադրությունը շեղի:
Կարո՞ղ են Սեյրան Օհանյանին կալանավորել՝ Գեղամ Մանուկյանը հավանական չի համարում. «Չեն անի այդ բանը, խելագարության սահման կա, էլի»:
Նշենք, որ այս պահին ԱԺ փակ նիստ է ընթանում, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը համազեկուցող է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ