ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին ինչո՞ւ են ազատել պաշտոնից ու այն ամենի ֆոնին, երբ մամուլում հրապարակումներ կային՝ պատգամավորների օգնականները պարգեւավճար են պահանջում, այս երկուսն իրար հետ փոխկապակցվա՞ծ են. այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ոչ, փոխկապակցված չեն: Պարոն Նարիբեկյանի գործից ազատվելը եղել է դեկտեմբեր ամսին»:
Թե ինչ հիմքով են ազատել Նարիբեկյանին՝ ԱԺ նախագահը չի ասում:
Հարցին՝ սա ձեր դեմ ակցիա չէ՞, որովհետեւ Նարիբեկյանը իր մտերիմն է՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ, որեւէ մեկը որեւէ ընկերոջ…այդ տրամաբանությամբ, որ գործընկերոջը ազատի…Դեկտեմբերին որոշում է կայացվել ու դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ պարոն Նարիբեկյանը ցանկություն ունի մասնավոր դաշտում աշխատել»:
Հիշեցրին՝ Նարիբեկյանը մասնավոր դաշտից էր եկել՝ նա պատասխանեց. «Հիմա ուզում է հետ գնալ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ