Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Մելիքյան. «Քանի դեռ չենք հասկացել, որ  թշնամու շահերը սպասարկող իշխանության նկատմամբ համարժեք վարքագիծ չկա, կորուստները շարունակվելու են»

Փետրվար 07,2023 15:16

44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, «Հայելի» ակումբում անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ այդ երկրին օգնություն տրամադրելու Հայաստանի իշխանության առաջարկներին, հարցազրուցավարի հետ միասին հիշեց, որ 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի ժամանակ երկաթուղիով հարեւան երկրների տարածքով Հայաստան եկող օգնությունը թալանվում էր, որ գնացքները քարկոծվում էին եւ երկրաշարժի առիթով մեր հարեւանները շնորհավորական նամակներ էին ուղարկում հայ ժողովրդին: Անդրադառնալով նաեւ լրահոսում արդեն տեղ գտած տեղեկությանը, թե երկրաշարժից հետո Թուրքիայում նաեւ թալան է սկսվել՝ տիկին Մելիքյանը հիշեց նույն Սպիտակի երկրաշարժի ժամանակվա մեր թալանչիներչին, որոնք նրա խոսքով մեծ հարստություն դիզեցին, իսկ այսօր դարձել են նոր Հայաստանի առաջամարտիկներ:

Հայաստանում ստեղծված ընդհանուր իրավիճակի, լայն իմաստով ընդդիմության եւ հանրության պահվածքի մասին տիկին Մելիքյանը ասաց, որ քանի դեռ չեն հասկացել, որ  թշնամու շահերը սպասարկող իշխանության նկատմամբ համարժեք վարքագիծ չկա, կորուստները շարունակվելու են: «Չեմ ուզում ոչ մեկի վիրավորել, բայց կանանց մասնատեցի՞ն, մեր զինվորներին ուղիղ եթերով գնդակահարեցի՞ն, 15 զինվորներին ողջ-ողջ վառեցի՞ն, Սուրմալուն պայթեցրի՞ն, խաղողագործներն իրենց բերքը թափեցի՞ն, բեռնափոխադրողները Լարսում բոմժերի նման մնացի՞ն, Հայաստանի տարածքից հանձնեցի՞ն թշնամուն, Արցախը այսօր  շրջափակման մե՞ջ է: Էլ ո՞րն ասենք: Այդ ամենն ո՞վ է հանդուրժում: Հայ ժողովուրդը: Եվ այս ամենի արդյունքը սա է»,-ասաց զոհված զինվորի մայրը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728