«Ազատություն». ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ներկայացուցիչներ Ջուլիան Սմիթը և Ջաֆար Հուսեյնզադեն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։
Ինչպես Թվիթերում գրել է Հուսեյնզադեն, մտքեր են փոխանակվել ՆԱՏՕ-Ադրբեջան գործընկերության, միջազգային խաղաղության և անվտանգության մեջ ներդրման, ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: