Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այն բեմականացված շոուն, որ ցանկանում էին ստանալ իշխանությունները, այնքան էլ հաջող չի ընթանում». Ագնեսա Խամոյան

Փետրվար 07,2023 14:03

Ինչպես հայտնի է, այսօր ԱԺ նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը։

Լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը շոու որակեց ԱԺ նիստը. «Ինչով էր պայմանավորված այս շրջիկ թատրոնին մեր չմասնակցությունը, երեկ պարոն Օհանյանն իր ուղերձում հստակ անդրադարձել է ու ներկայացրել հիմնավորումները: Այս բարդագույն իրավիճակում, որում գտնվում է մեր երկիրը, չմասնակցել այս բեմականացմանը եւ թույլ չտալ իշխանություններին հերթական անգամ փորձել հանրության ուշադրությունը նման բեմականացումներով երկրի իրական օրակարգից  շեղել՝ մենք դա թույլ տալ չենք կարող: Մեր բացակայության պայմաններում այն բեմականացված շոուն, որ ցանկանում էին ստանալ իշխանությունները, այնքան էլ հաջող չի ընթանում»:

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի թույլտվությամբ զորանոց օտարելու մեղադրանքին՝ Ագնեսա Խամոյանն ասաց, որ նախ իրեն զարմացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ վկաների ցուցմունքները հրապարակելը. «Այլոց քրեադատավարական կարգավիճակներ է հրապարակում, ուղիղ մեջբերումներ  անում վկաների ցուցմունքներից, ինչի իրավունքը չունի: ՔՊ պատգամավորները փորձում են հասարակության համար մատչելի բացատրել, թե ինչպիսի «մեծագույն» հանցանքներ է գործել պարոն Օհանյանը, բայց չմտնելով իրավական խորքը գործերի, ասեմ՝ նման կարգավիճակով ՊՆ բալանսում 7 տասնյակից ավելի շինություններ են գտնվում: Այստեղ փորձում են ներկայացնել, թե գործող զորամաս է, ժողովուրդ ջան, տեսեք, Նախիջեւանի սահմանին, վաճառվել է, օտարվել է, փողեր են ստացել: Ընդամենը մեկ թիվ եմ հրապարակում՝ ՊՆ բալանսում 7 տասնյակից ավելի կա: Պարոն Օհանյանը եւ Չարչյանը կարող էին օգտվել վաղեմության ժամկետից ու այս ներկայացումն այստեղ չէր լինի, չէր լինի նաեւ այս քաշքշոցը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728