Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու մասին 2-րդ միջնորդագիրը փակ ռեժիմով է քննարկվում

Փետրվար 07,2023 13:50

Ինչպես հայտնել էինք, ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր քննարկվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Ըստ ԱԱԾ-ի ձեռքբերած տվյալների՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ մասնավորապես, հողային օրենսգրքի խախտմամբ երկու զորամասերի՝ «Երասխ 1»-ի եւ «Երասխ 2»-ի տարածքները, որոնք ՊՆ-ի սեփականությունն են հանդիսացել, օտարվել են եւ անհամեմատ էժան գնով վաճառվել, իսկ X զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ ստացել գումար․ խեղաթյուրվել է նշյալ գույքի իրական պատկանելիությունը։

Այս միջնորդության քննարկումից հետո հերթը երկրորդինն էր, եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խնդրեց այն քննարկել դռնփակ ռեժիմով․ «Օրենքով պաշտպանվող գաղտնիք է պարունակում երկրորդ միջնորդագիրը»։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցուցմամբ հեռարձակումը դադարեցվեց, լրագրողներին խնդրանք հղվեց դահլիճից եւ օթյակներից դուրս գալու։ «ՔՊ-ից երկու պատգամավոր ունենք, որոնք դեռ չեն ստացել գաղտնիության թույլտվություն, ուստի խնդրում եմ լքել դահլիճը»,-նշեց Ալեն Սիմոնյանը։

Հավելենք, որ Սեյրան Օհանյանն առաջին միջնորդագրի ներկայացման ժամանակ ելույթ ունենալու իրավունք ուներ, սակայն դահլիճում չէր։ Նա իրավունք ունի նաեւ փակ մասին մասնակցելու։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728