Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա հատ-հատ պատասխան տալու ժամանակն է»․ Գուրգեն Արսենյան

Փետրվար 07,2023 13:26

«Զարմանալի չի։ ՀՀ-ում գործել է իշխանություն, որը զբաղված է եղել իշխանությունը սեփականությամբ կոնվերտացնելով։ Հիմա հատ-հատ պատասխան տալու ժամանակն է։ Հուսով եմ՝ հատ-հատ պատասխան կտան, բայց դա զանգվածային է եղել՝ ՊՆ-ում, մշակույթի նախարարությունում։ Որ գործը գնա դատարան, դատարանն էլ դատավճիռ տա, արդարադատությունը դատավճռից հետո ո՞նց է իրականացվելու՝ հաշվի առնելով բողոքարկումները։ Որպես իրավաբան կպատասխանե՞ք», – ԱԺ նիստում այսօր դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր քննարկվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Ըստ ԱԱԾ-ի ձեռքբերած տվյալների՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ մասնավորապես, հողային օրենսգրքի խախտմամբ երկու զորամասերի՝ «Երասխ 1»-ի եւ «Երասխ 2»-ի տարածքները, որոնք ՊՆ-ի սեփականությունն են հանդիսացել, օտարվել են եւ անհամեմատ էժան գնով վաճառվել, իսկ X զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ ստացել գումար․ խեղաթյուրվել է նշյալ գույքի իրական պատկանելիությունը։

Աննա Վարդապետյանը նախ նշեց՝ դատախազությունը նման դեպքերում պետական շահերի պաշտպանության հայց է զուգահեռ ներկայացնում դատարանին․ «Նպատակը ոչ միայն պատիժն է, այլեւ պետության, հանրային հարստությունից դուրսբերված միավորների վերադարձը։ Այլ գործերով եւս կան նման տարածքներ, այգիներ։ Փողերի լվացման դրվագներ էլ կարող են լինել, եւ դա ենթակա է բռնագանձման։ Այսինքն, գործընթացը  դատարկ չպետք է լինի»։

Արսենյանը շարունակեց․ «Ենթադրենք, դատարանի վճռով լինում է ազատազրկում։ Վաղեմության ժամկետն ազդո՞ւմ է պատիժը կրելու վրա»։ Գլխավոր դատախազը պատասխանեց․ «Այո, վերդիկտ կայացվում է, բայց պատիժ չի նշանակվում»։

Հ․ Գ․ Հիշեցնենք, որ այս պատգամավորն օրերս ակնարկեց, թե Արցախի 120 000 բնակչությունն առաջնահերթություն չէ։ Արցախի ԱԺ խմբակցությունները դատապարտել են Գուրգեն Արսենյանի վարքագիծը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728