Shamshyan.com. Այսօր՝ փետրվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Խորեն Կարապետյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի և Կոտայքի խճուղու խաչմերուկում, Աբովյանի զինկոմիսարիատի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 5 հոգու։
Վրաերթի ենթարկվածները Opel-ի վարորդի և այդ պահին նշած վայրով անցնող «Kingmarshal» պահնորդական կազմակերպության աշխատակից Տիգրան Մարությանի ավտոմեքենաներով տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վրաերթի մասին Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Կարդացեք նաև
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից 2-ը երեխաներ են։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: