Ermenihaber. Երկրաշարժից տուժած Թուրքիայի Հաթայ նահանգում իրավիճակը բավականին ծանր է։ Թուրք օգտատերերը սոցիալական ցանցերում հայտնում են տիրող իրավիճակի մասին։
Նրանք մասնավորապես նշում են, որ աղետի գոտի օգնության հասնել չի լինում ցամաքային ճանապարհով, քանի որ ավտոճանապարհները ճեղքվել և քանդվել են։ Օդային ճանապարհով նույնպես անհնար է մոտենալ աղետի գոտուն, քանի որ օդանավակայանի թռիչքուղին ահավոր վնասված է։
«Չնայած բոլոր նախազգուշացումներին՝ ժամանակին բռնեցին և սխալ հատվածում կառուցեցին թռիչքուղի»,- դժգոհում է թուրք օգտատերերից Օնուր Օզգեն։
Իսկ փլատակների տակից դուրս բերված վիրավորներին չեն կարողանում հոսպիտալացնել և բուժօգնություն ցույց տալ, քանի որ քաղաքային հիվանդանոցը նույնպես փլուզվել է երկրաշարժից։