Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ.-ի փետրվարի 7-ին՝ ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանի գրառումով: Որպես նպատակ՝ նշվում է վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի պաշտպանությունը, տարածումը:
Տարիների ընթացքում նախաձեռնությանը միացել են բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, քաղաքական ու հասարակական գործիչներ: Այս տարիների ընթացքում նախաձեռնությունը նպաստել է արագ թվայնացվող աշխարհում հայկական գրի պահպանությանը:
Ցավոք, առ այսօր խնդիր է մնում դպրոցներում թվային սարքերով աշակերտներին մեսրոպատառ հայերենով գրել ուսուցանելը, դրա խրախուսումը: Նախաձեռնությունը շարունակում է քայլեր ձեռնարկել, որպեսզի այս հարցով առարկայական ու համակարգային զբաղվի պետությունը՝ հասնելով ընդհուպ մինչև օրենսդրական փոփոխությունների:
Համացանցում հայատառ գրելու նախաձեռնություն