Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել մարմնի նորանշանակ ղեկավար Վաղարշակ Մատիկյանին:
Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել տեսչական մարմնի նախկին ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին և տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Ռաիսա Գալստյանին կատարած աշխատանքի համար, իսկ Վաղարշակ Մատիկյանին մաղթել հաջողություն նոր պաշտոնում:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով, տեսչական մարմինը կարևոր դերակատարում ունի կրթական ռեֆորմների վերահսկողության առումով, հասկանալու համար, թե ռեֆորմների ընթացքում ինչ խնդիրներ են առաջանում: «Դրանք վեր հանելու առումով տեսչական մարմինն ամենակարևորն է, որովհետև մեծ ռեֆորմների ժամանակ, իհարկե, ճանապարհին կարող են լինել խնդիրներ: Կարևոր է, որ մենք ճիշտ ախտորոշենք խնդիրները, շտկումներն անենք, որպեսզի հասնենք մեր նպատակին», -ասել է Արայիկ Հարությունյանը:
Կարդացեք նաև
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ