Հայաստանում սպառողական զամբյուղը, ամսական կտրվածքով, բավականին թանկացել է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, նախորդ տարվա չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով, կազմել է 77 հազար 740 դրամ՝ ամսական կտրվածքով, մինչդեռ 2021 թվականի չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ սպառողական զամբյուղը կազմել էր 71 հազար 570 դրամ` ամսական կտրվածքով:
Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 42 հազար 21 դրամ՝ ամսական կտրվածքով, որը 2021 թվականի նույն ժամանակահատվածում կազմել էր 38 հազար 687 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը հաշվարկեց, թե որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մեկ ամսում սպառված սննդամթերքի արժեքը, 1 մեծահասակի հաշվով, կազմել է ընդամենը 42 հազար 21 դրամ:
Ստացվում է, որ սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը, իսկ կոմունալ վարձերի, անհրաժեշտ դեղորայքի, հագուստի ու կոշիկի մասին լռում ենք:
Կարդացեք նաև
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում