Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի դիմակայանության բարձրացումը պետք է լիներ առաջնահերթություն․ Մանե Թանդիլյան

Փետրվար 07,2023 09:45

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեր սահմանների կողքին հերթական ավերիչ երկրաշարժն է տեղի ունեցել, որի արդյունքում հարյուրավոր մարդկային զոհեր են գրանցվել. զոհերի թվում նաև հայեր կան, անչափահաս երեխաներ…

Գաղտնիք չէ, որ Հայաստանը համարվում է տարածաշրջանի սեյսմիկ ամենաակտիվ գոտիներից մեկը, և միայն երջանիկ պատահականությամբ է, որ Երևանում այդպիսի ավերիչ երկրաշարժեր չեն գրանցվում։

Պատկերացնելն անգամ սարսափելի է, թե ինչ կլինի մեզ հետ նման ցնցումների պարագայում, ինչ հետևանքներ կունենանք։

Երևանի քաղաքային իշխանությունները քաղաքը շարունակաբար ագահորեն վերածում են մեծ բիզնես նախագծի։

Յուրաքանչյուր քառակուսի մետրից գումար աշխատելու մոլուցքը Երևանը դարձրել է մի անկանոն շինհրապարակ, որտեղ չեն պահպանվում անգամ ամենատարրական անվտանգային կանոնները՝ սկսած առանց գլխավոր հատակագծի, անհասկանալի շինթույլտվություններ հատկացնելուց։

Երբ թվում է, թե Երևանի կենտրոնում այլևս ոչ մի շինարարության համար հնարավոր չէ տեղ հատկացնել, մենք ականատես ենք լինում անգամ բակերում տարբեր կառույցների ավելացմանը, քաղաքի դիմագիծն ուղղակիորեն խեղաթյուրող շինությունների, որոնց խիտ լինելու պատճառով նույնիսկ հրշեջ և շտապ օգնության մեքենաները չեն կարողանում անարգել մուտք գործել։

Սեյսմամոնիտորինգի, սեյսմիկ ռիսկի գնահատման, և սեյսմապաշտպանության ակտիվ համակարգի բացակայության պատճառով մեր քաղաքի դիմակայունության ցուցանիշները մեղմ ասած, մտահոգիչ են։

Մինչդեռ Երևանի դիմակայանության բարձրացումը պետք է լիներ առաջնահերթություն և բխեր սեյսմիկ պաշտպանություն իրականացնող պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների փոխկապակցված համապարփակ գործողություններից։

Երևանում 200-ից ավելի վթարային շենք ու շինություն կա, իսկ այդ վթարայնության վերացման և բնակչության ճիշտ տեղաբաշխման ու իրազեկվածության մակարդակի բարձրացման ռազմավարություն՝ ոչ։

Բայց Երևանը շարունակում է «զարգանալ». զարգանալ հանցավոր անտարբերությամբ և հանցավոր գործունեությամբ՝ քաղաքի դիմագծի խեղաթյուրմամբ, ապօրինի շինթույլտվություններով, անվտանգության նորմերի անտեսումով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728