«Ազատություն» ռադիոկայանը փայլուն, պրոֆեսիոնալ բարձր մակարդակով նյութ է պատրաստել այն մասին, թե ինչպիսին էր ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ընթացքը մինչեւ 1998 թվականի փետրվարի 4-ին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Տեսագրությունն ունի բազմաթիվ շերտեր, որոնցից մեկը հետեւյալն է. խնդիրը, գոնե տեսականորեն, կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիրքորոշումները սկզբունքային հարցերում համընկնեն: Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոուբ Թելբոթի գաղտնազերծված զեկույցները վկայում են, որ հիմնական խաղացողները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը իսկապես վճռական էին՝ կայուն խաղաղություն հաստատելու իրենց միասնական առաջարկներն առաջ տանելու հարցում եւ այդ առումով նույնքան վճռական ճնշում էին գործադրում Հայաստանի եւ Արցախի ղեկավարների վրա:
Հիմա այդ երեք խաղացողների միասնականությունը բացակայում է: Ըստ էության, գոյություն չունի նաեւ Մինսկի խումբը: Ընդհակառակը՝ կա փոխադարձ դժգոհություն բոլոր հարցերում, այդ թվում՝ Արցախի խնդրում միջնորդական ջանքերի վերաբերյալ: Այս պայմաններում, երբ կողմերից յուրաքանչյուրը «վերմակն իր վրա է քաշում», եւ Հայաստանում էլ քաղաքական ուժերը, կախված իրենց «կողմնորոշումային ճաշակից», ասում են՝ «ահա այս նախաձեռնությունը մեզ համար փրկություն է, իսկ այն մեկը՝ կործանում», որեւէ առաջընթաց ակնկալելը դժվար է:
Այս առումով, իհարկե, Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ճիշտ են, երբ (ինձ թվում է, չափից դուրս հաճախ) կրկնում են՝ «այ, եթե այն ժամանակ փաթեթային կամ փուլային լուծումն ընդունվեր, եւ մութ ուժերը հեղաշրջում չանեին, ապա հիմա ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ»: Այո, որովհետեւ դրանից ավելի լավ բան մեզ չի առաջարկվել եւ չի առաջարկվելու: Բայց նման պայմանական եղանակը մի քիչ հիշեցնում է այն իրավիճակը, երբ 60 տարեկան մարդն ասում է. «Եթե ես 20 տարեկանում չծխեի եւ սպորտով զբաղվեի, ապա հիմա շատ ավելի առողջ կլինեի»: Դա անվիճելի է, բայց նոր գիտելիք, կարծես թե, չի ավելացնում:
Գիտելիքն ավելանում է այն պարագայում, երբ մենք փորձում ենք գտնել «բանալիներ», որոնք կարող են ինչ-որ «դուռ բացել»` նաեւ այսօրվա ու վաղվա խնդիրների համար: Եվ «Ազատության» նյութի դեպքում «բանալիներից» մեկը տեսագրության սկզբում է եւ վերջում՝ նախագահի հրաժարականը: Եթե առաջին դեմքը տեսնում է, որ չի կարողանում կամ չի ցանկանում իրականացնել այն, ինչ իրենից պահանջում է «միջազգային հանրությունը, ապա նա հրաժարական է տալիս: Եթե 31 տարում այդպիսի մի քանի հրաժարական լիներ, մենք շատ ավելի ուժեղ կլինեինք: Նույն մոտեցումը, կարծում եմ, այսօր եւ վաղը պետք է որդեգրեն Հայաստանի եւ Արցախի ղեկավարները՝ ներկայացնել «կարմիր գծերը» եւ ամբողջ աշխարհին հասկացնել՝ ավելին, միեւնույն է, չի ստացվի:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Առաջին Նախագահի հրաժարականէն ետք, Երկրորդը ընդունեց՝ Key West-ում հաստատուած համաձայնութեան տարբերակը: Հեյդար Ալիևը մերժեց: Անկէ ետք Քոչարյանը չհրաժարեցաւ, սակայն գոնէ տնտեսական վերելք ապահովեց երկրին համար – ինք ալ դրանից անձնապէս օգտուելով, այո, սակայն ատիկա արդէն «բնական» երեւոյթ է աշխարհի ամէն կողմ – : Սարգսյանը, սակայն, ոչ միայն ո՛րեւէ նշանակալից բան չկատարեց, այլ փոխանակ տասը տարիների ընթացքին հրաժարելու, ջանաց դեռ երրորդ անգամ մըն ալ պահել երկրին ղեկը, այդ ուղղութեամբ դրժելով իսկ իր խոստումը: Եւ դեռ մինչեւ օրս, շօշափելի եւ համոզիչ կերպով չէ բացատրած թէ, եթէ տեղի չունենար Երեւանի «գունաւոր յեղափոխութիւնը», ինք ի՞նչ պիտի իրագործէր, եթէ մնար նորընտիր վարչապետ: «Լավրովի պլան»ը պիտի ընդունէ՞ր: Իրապէ՞ս… Գոնէ այդ մէկ սուտը, նա չի փորձում իսկ ծախել մեզի: [Նօթ՝ ես համաձայն եմ որ Քոչարյանը լրիւ ու վերջնականապէս քաշուի քաղաքական դաշտից: Միայն զինք ներկայացնող բոլոր դերակատարներն ալ, նոյնպէս] :
In my view, the third president was leaning towards accepting the Lavrov plan. He had met with LTP a few times and had tried convincing the Karabakh leadership to accept the Lavrov plan. He needed to secure the power of his party before taking practical steps in that direction. His decision to remain prime minister (instead of handing power to Karapetyan) was due more to a sense of responsibility than to power hunger. It is obvious that the leader who would talk of concessions and of a step-by-step plan would be labeled a traitor, Serj had probably decided to take that burden on himself instead of dumping it on a younger generation leader.
The 1997 peace plan was indeed the best chance we had, time proved the first president was right. There are 2 crucial nuances to add to this observation though.
1) I can understand that after the victory and when one side is in the dominant position, the victorious side may feel that it can have the deal that it wants, not the deal that is on the table. The key members of the first president’s team (Serj, Rob, Vazgen) were not ‘not an inch of land’ fundamentalists. They wanted to ink on paper the right to self-determination of Karabakh. That was the only element that created a difference between them and the first president. They were not as perspicacious and far sighted as the first president but fairly reasonable in their approach, certainly not supporters of sea-to-sea Armenia.
2) What the radioliberty documentary does not mention is that by 2018, the peace plan on the table was quite similar to the one in 1997, maybe not as good, but similar in the broad sense. The main difference was that the West-Russia consensus was much weaker than in 1997. In other words, the last train had not yet left the station. Sure, the seats were less comfortable than the ones on the previous train, but there were still decent seats available.
Alas, the current administration was busy with Sashik’s 50, Robik’s 4, the speed detectors, the pizza eaters, and Tovmasyan’s pen … and we have what we have!
Իրավագիտությունից հեռու եմ, բայց տրամաբանական եմ համարում ցանկացած խնդրի լուծումը գտնել օրենքների մեջ: Ասում են, օրենքը հետադարձ ուժ չունի, բայց եթե վաղեմության ժամկետը չի լրացել եւ նոր օրենք չկա, որը չեղյալ հայտարարի հին օրենքը, ուրեմն խնդիրը’ դա հնում կատարված իրավախախտումն է, որը պետք է լուծվի հին գործող օրենքով: Իմ պատկերացմամբ, ցանկացած քաղաքական թե տնտեսական ու ռազմական որոշում պետք է գրանցվի օրենք ընդունելով: Եւ վիճող կողմերի համաձայնությամբ ընտրվի այն դատարանը, որը կիրականացնի դատավարությունը: Թե չէ սրա նրա պլան’ ստից բաներ են: Միայն օրենք ու միայն դատարան: Իսկ մեր ներսում պետք է ստեղծենք մեր Հայ դատը, որը մեղավորին ճիշտ ուղու վրա կբերի, նվիրյալին շքանշանով կպարգեւի, իսկ մնացածին կդաստիարակի թե որն է ճիշտը եւ ինչպես հասնել ու գնալ ճիշտ ճանապարհով: Հայ դատը մեզ ժողովրդից ազգ կդաստիարակի: Հայ ազգ, Հայ օրենք, Հայ դատ: