«Ի՞նչ եք ուզում ինձնից, բաց թողեք ձեռքերս»,-ՀՀ ԱԺ շենքի դիմաց գետնին պառկած գոչում էր ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ դիմելով իրեն բերման ենթարկել ցանկացող ոստիկաններին։
Վարդգես Գասպարին ՀՀ խորհրդարանի շենքի առաջ պառկած իր բողոքն արտահայտեց՝ ձեռքին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանի նկարով պաստառ, որն ուներ հետևյալ մակագրությունը․ «Վերադարձ անցյալին չի լինելու, չպետք է լինի»։
Նրա՝ խորհրդարանի առաջ գետնին պառկած ժամանակ անցորդներն ուշադիր ակտիվիստին էին նայում, այդ ընթացքում մի քանի պատգամավորներ անցան, օրինակ՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անցավ և ուշադիր կարդաց գրառումը։
Ավելի ուշ Վարդգես Գասպարին տեղեկացրեց, որ իրենց բերման չեն ենթարկել, ինչն առաջընթաց է համարում, բայց նաև նշել էր ․ «20 տարի պայքարից հետո կրկին պիտի պառկեմ ասֆալտին, հեղափոխության իշխանության ներկայացուցիչներին զգուշացնելու, որ անցյալին չվերադառնան»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: