Թուրքիայի երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար Մեհմետ Մուհարեմ Կասապօգլուն հայտարարել է, որ ավերիչ երկրաշարժի պատճառով երկրում բոլոր մարզական միջոցառումները չեղարկվել են։
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկրաշաչժից տուժածների մեջ կան նաեւ մեծաթիվ անվանի մարզիկներ։ Մասնավորապես, ֆուտբոլային դարպասապահ Ահմետ Էյուպ Տյուրկասլանը փլատակների տակ է։ Փրկարարները նրա կնոջը փրկել են, սակայն ֆուտբոլիստին առայժմ գտնել չի հաջողվում։
Hurriyet.com-ի փոխանցմամբ, փլատակներից դուրս են բերվել ֆուտբոլիստներ Բուրակ Օկսյուզը, Բերտուգ Յիլդիրիմը եւ Քերիմ Ալիջին, ինչպես նաեւ մարզիչներ Էքրեմ Էկշիօգլուն եւ Օսման Աթեշը։ Սակայն առայժմ անհայտ է «Չելսիի», «Էվերթոնի» եւ «Նյուքասլի» նախկին խաղացող, գանացի Քրիստիան Աթսուի ճակատագիրը։
Ամբողջական կազմով փլատակների տակ է հայտնվել «Մարասսպոր» ֆուբոլային ակումբը, քանի որ հյուրանոցը, որտեղ նրանք բազավորվել էին, ամբողջությամբ փլուզվել է։ Ըստ տեղեկությունների, ակումբի մեկ ֆուտբոլիստի հաջողվել է փրկել, մյուսների որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ