Փետրվարի 3-ին դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ տնտեսական համագործակցության, ՄԱԿ-ի, Ասիայի և Ամերիկայի հարցերով պետքարտուղար Վոյչեխ Գերվելին:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներն ու հայ-լեհական տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ Կարևորվել է առաջիկայում տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը։
Դեսպան Ս․ Մկրտչյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման արդյունքում ստեղծված իրավիճակը և հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ուշադրություն հրավիրելով մարդու իրավունքների միջազգային իրավունքի և մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությանը։ Կարևորվել է ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ակտիվ ներգրավման և նրանց կողմից գործուն քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։
Լեհաստանում ՀՀ դեսպանություն
Կարդացեք նաև