Փետրվարի 6-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին բուքը շարունակվում է, կատարվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհը դժվարանցանելի է։
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Արտաշավանից մինչև Ծիլքար ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Կարդացեք նաև
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ