Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս քրեական գործն էլ չի բացահայտվելու օբյեկտիվորեն»․ նախկին դատախազը՝ 15 զինծառայողների ողջակիզման մասին

Փետրվար 06,2023 18:03

Նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադառնալով 15 զինծառայողների ողջակիզման պատճառի վերաբերյալ կառավարության նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի արած հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած վարկածը հաստատվում է, ասաց, որ տիկին դատախազը, անշուշտ, իր մանկության տարիների իրենց գյուղի «մեյդանի իրավաբաններից» չէ, այլ լուրջ իրավաբան է, ունի իրավաբանական բարձրագույն կրթություն, դոցենտ է, քրեական օրենքի մասնագետ, պաշտպանած է, խելացի աղջիկ է, խելացի մտավորական, խելացի դատախազ: «Բայց հիմա ես ուզում եմ հարցնել: Տիկին Վարդապետյան, դուք Հայաստանի Հանրապետությա՞ն դատախազն եք, թե՞ Նիկոլ Փաշինյանի դատախազն եք: Նիկոլ Փաշինյանը իրավաբան չէ, բայց ինչ-որ վարկած է առաջ քաշում: Եվ դուք ընդամենը հինգ օր հետո կառավարության նիստի ժամանակ ասում եք, թե ձեր վարկածը ճիշտ էր: Ի՞նչն էր ճիշտ: Դուք դատախազ եք: Դուք ստացե՞լ էիք փորձագիտական եզրակացությունը, մահվան պատճառները պարզվե՞լ էին: Դատաքիմիական փորձաքննությունն, անշուշտ, նշանակած կլինի՝ ինչի՞ց է առաջացել հրդեհը: Դա պարզե՞լ էիք: Եվ ամենակարեւորը. ամենակարեւոր վկան չէր հարցաքննվել: Դուք ո՞նց եք ասում, թե պարոն վարչապետ, ձեր վարկածը հաստատվել է:

Այսքանից հետո ես գալիս եմ այն եզրակացության, որ այս քրեական գործն էլ չի բացահայտվելու օբյեկտիվորեն: Ինչի՞ համար: Որովհետեւ եւ դատախազը, եւ քննչական մարմինները ոչ թե պետական շահը պաշտպանող կառույցներ են, այլ Նիկոլ Փաշինյանի իրավական «կանտորաներն» են»,-ասաց նախկին դատախազը:

Նրա խոսքով այդ գրասենյակները նախկինում էլ ծառայել են ոչ թե պետությանը, այլ անհատներին եւ որպես ապացույց հիշեց մի քանի քրեական պատմություն: Մասնավորապես, 90-ականների կայարանամերձ հրապարակի եւ Սովետաշենի ճանապարհի դեպքերը, Դրոյի գործը, Պողոս Պողոսյանի սպանությունը: «Ուզում եմ ասել, որ բոլոր ժամանակներում դատախազությունը, քննչական մարմինները եղել են առաջին մարդկանց «կանտորաները»: Բայց այն ժամանակ առաջին դեմքերը զուսպ են եղել ու առաջ չեն անցել»,-ասաց նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728