«Աննա Հակոբյանի ազդեցությունը մեր հանրային կյանքի, պետությունը կառավարելու գործում այսօր շատ ավելի մեծ է, քան Նիկոլ Փաշինյանի»,- այսպիսի եզրահանգման է եղել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ հետեւելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա տիկին Աննա Հակոբյանի գործունեությանը: «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում Էդգար Ղազարյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը, որտեղ հիշատակում կար Չարենցի եւ նրա «Երկիր Նաիրի» վեպի մասին: Այսօր նաեւ Աննա Հակոբյանն էր գրառում կատարել՝ անդրադառնալով Չարենցի «Երկիր Նաիրի» վեպին. սա Էդգար Ղազարյանը պատահական չի համարում:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի վերջին՝ Ալմա-Աթա կատարած այցի ընթացքում պատվիրակության ցանկում ընդգրկված է եղել նաեւ Աննա Հակոբյանը, բայց նրա այցի ծախսերի եւ աղբյուրների մասին հիշատակումներ չկան: Մինչ այդ Աննա Հակոբյանն ուղեկցել է նաեւ ամուսնուն՝ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը եւ այլն: Իր բոլոր այցելությունների ժամանակ Աննա Հակոբյանը նկարներ է հրապարակել ֆեյսբուքյան էջում:
Այսօր Էդգար Ղազարյանը հերթական հարցումն է ուղարկել կառավարություն. մինչ այժմ նրա բոլոր հարցումները՝ Աննա Հակոբյանի արտասահմանյան եւ մարզային այցերի ու ծախսերի, դրանց փոխհատուցումներին վերաբերվող՝ մնացել են անպատասխան:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ