Մարտի 18-ից 29-ը Չերնոգորիայի Պետրովաց քաղաքում անցկացվելիք շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությանը մասնակցելու ցանկություն հայտնողների քանակն օր-օրի ավելանում է:
Հայաստանի բոլոր առաջատար շախմատիստուհիները եւս մասնակցության հայտ արդեն ներկայացրել են: Նրանք են. գրոսմայստեր Էլինա Դանիելյան, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, կանանց գրոսմայստեր Մարիա Գեւորգյան, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյան, Սուսաննա Գաբոյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ