Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով այս պահին կա 912 զոհ, վիրավորների թիվը հասնում է 5385-ի: Ըստ նրա՝ սա ամենաուժեղ երկրաշարժն է 1939թ. հետո:
Առավոտյան գրանցված երկրաշարժից հետո Թուրքիայում գրանցվել է ավելի քան 40 հետցնցում:
Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում զոհերի թիվը 326 է, ավելի քան 1000 վիրավոր կա: Ըստ սիրիական լրատվամիջոցները՝ Համայում զոհվել է Սիրիայի վարչապետի քույրը, վերջինիս մի քանի երեխաներ և թոռներ:
Թուրքիայի և Սիրիայի մի շարք քաղաքներում կան բազմաթիվ ավերածություններով: Մասնավորապես, ըստ Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայի՝ վնասվել է 1710 շենք, մի շարք վայրերում երկրաշարժից հետո հրդեհ է բռնկվել:
Կարդացեք նաև
Աղբյուրը՝ Meduza, CNN Turk, BBC, Telegraph
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ