Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում շատրվանային համալիր կկառուցվի

Փետրվար 06,2023 15:28
Grigor Lusavorich

Այս օրերին տեղացած ձյան ընթացքում ու տեղումները դադարելուց հետո ձնամաքրող տեխնիկան աղով ու ավազով մշակել է մայրաքաղաքի փողոցները։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գործընթացն իրականացվել է նաև գիշերային ժամերին, ի մի է բերվել ողջ հատուկ տեխնիկան, աշխատանքներում ներգրավվել են պատասխանատու բոլոր կառույցները, այդ թվում` համայնքին աջակցել է պարեկային ծառայությունը: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է հսկողություն սահմանել, որպեսզի համատիրություններն էլ բակային տարածքներում մաքրեն ձյունը:

🔷Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով հանգստի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ կապահովվեն Աբովյան պուրակում: Նախագծով  ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կանաչապատման նոր լուծումներ կլինեն:

🔷Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ Հրազդան գետի վրա ըստ անհրաժեշտության կավելացվեն աղբաորսիչ ճաղավանդակներ:

🔷Այս տարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում շատրվանային համալիր կկառուցվի: Ներկայում տարածքն անբարեկարգ է:

🔷Երևանի մի շարք փողոցներ ևս այսուհետ առավել անվտանգ կլինեն հետիոտնի համար: Ընթացիկ տարում մայրաքաղաքում կշարունակվի հետիոտնային կանչով  աշխատող լուսացույցներ տեղադրելու գործընթացը: Բացի այդ, Դավթաշեն, Նուբարաշեն, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում այս տարի կտեղադրվեն նոր լուսացույցներ: Ծրագիրը մրցութային փուլում է:

🔷2022թ. Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով սկսեցին արդիականացվել երևանյան կանգառասրահները: Խնդրին համալիր լուծում տալու համար աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով: Գործընթացը մեկնարկեց Աջափնյակից: Երևանի քաղաքապետը դժգոհություն է հայտնել նոր կանգառասրահներում տեղադրված նստարանների որակի առնչությամբ և հանձնարարել մրցույթում հաղթած ընկերությանը հորդորել, որ ապահովեն հետերաշխիքային սպասարկում:

🔷Երևանի բուսաբանական այգում այս տարի կմեկնարկի «Կյանքի պուրակի» շինարարությունը: Հուշապուրակը նվիրված է արցախյան պատերազմների զոհերի հիշատակին: Այս պահին նախապատրաստվում է մրցութային հայտ:

Երևանի քաղաքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728