Երգչուհի Բեյոնսեն ռեկորդ է սահմանել՝ ստանալով «Գրեմիի» թվով 32-րդ արձանիկը: «Գրեմի» հերթական՝ 65-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում Crypto.com Arena համերգասրահում:
Բեյոնսեն պարգևատրվել է Renaissance ալբոմի համար՝ «Լավագույն պարային/էլեկտրոնային երաժշտական ալբոմ» անվանակարգում և CUFF IT երգի համար՝ «R&B ոճի լավագույն երգ» անվանակարգում:
Այդպիսով, «Գրեմի» արձանիկների թվով նա առաջ է անցել բրիտանա-հունգարացի դիրիժոր Գեորգ Շոլթիից, որը 20 տարվա ընթացքում ստացել էր «Գրեմիի» 31 արձանիկ:
Ընդունելով արձանիկը՝ Բեյոնսեն շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին, այդ թվում երջանկահիշատակ հորեղբորը՝ Ջոնիին, որը նրան օգնել էր բեմական հագուստներ ձևավորել նախքան իր հայտնի դառնալը:
Մյուս անվանակարգերում հաղթողները.
Տարվա ալբոմ – Հարի Սթայզ, Harry’s House
Տարվա ձայնագրություն – Լիցո, About Damn Time
Տարվա երգ- Ռոնի Ռեյթ, Just Like That
Լավագույն նոր արտիստ – Սամարա Ջոյ
Լավագույն փոփ սոլո կատարում – Ադել, Easy on Me
Լավագույն փոթ դուետ կամ խմբային կատարում- Սեմ Սմիթ և Քիմ Փեթրաս, Unholy
Լավագույն ավանդական փոփ վոկալ ալբոմ Մայքլ Բուբլեյ, Higher
Լավագույն փոփ վոկալ ալբոմ – Հարի Սթայլզ, Harry’s House
Լավագույն ռեփ ալբոմ – Քենդրիք Լամար, Mr. Morale & the Big Steppers
Լավագույն ռեփ կատարում – Քենդրիք Լամար, The Heart Part 5
Լավագույն լատին փոփ ալբոմ- Սեբաստիան Յատրա, Dharma+
Լավագույն R&B ալբոմ – Ռոբերտ Գլասպեր, Black Radio III
Լավագույն ռոք կատարում – Բրենդի Քարլի Broken Horses
Լավագույն ռոք ալբոմ – Օզի Օսբորն, Lucifer on the Sofa
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լուսանկարները՝ Recording Academy / GRAMMYs ֆեյսբուքյան էջից