ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը
Մեկնարկում ենք մեր ֆեյսբուքյան քարոզարշավն՝ ուղղված Ադրբեջանում գործող 100-ից ավել արտասահմանյան ընկերությունների, որոնք շարունակելով գործել այդ ցեղասպան երկրում անուղղակիորեն նպաստում են Արցախի շրջափակմանը և թշնամու ցեղասպան նպատակներին:
Այդ ընկերությունները ֆեյսբուքում ունեն միլիոնավոր հետևորդներ: Այս քարոզարշավի միջոցով մենք աշխարհին տեղեկացնում ենք Արցախի դեմ ցեղասպանության մասին նրանց անտարբերությունը և կամա թե ակամա մեղսակցությունը, և այս կերպ ճնշում ենք գործադրում, որպեսզի նրանք լքեն Ադրբեջանը:
Խնդրում ենք բացել ներքևի երեք հղումները և կատարել հետևյալ գործողությունները: Առնվազն կիսվել (Share) և հավանել (Like), ցանկալի է նաև հետևել (Follow) և ուղարկել (Send) ընկերներին մեսինջերով:
Կարդացեք նաև
Ամեն անգամ, երբ մենք հավանում կամ կիսվում ենք այդ ընկերություններ տեղեկանում են: Ընկերությունների ցուցակը ստիպված երեք մասի ենք բաժանել ֆեյսբուքի սահմանափակումների պատճառով: Այնպես որ, խնդրում ենք 2 րոպե տրամադրել և անել այդ բոլոր գործողությունները բողոր երեք էջերում:
Էջ 1 https://www.facebook.com/saveartsakhfromgenocide/posts/102016256144782
Էջ 2 https://www.facebook.com/saveartsakhfromgenocide/posts/102145282798546
Էջ 3 https://www.facebook.com/saveartsakhfromgenocide/posts/103061696040238
Միևնույն ժամանակ չենք մոռանում նաև նամակներով ռմբակոծել այդ ընկերություննեին: Եթե դեռ նամակներ չեք ուղարկել, բացեք հետևյալ էջը, լրացրեք և ուղարկեք: Դա կպահանջի ընդամենը 1 րոպե և Դուք մեկ կոճակի սեղմումով հարյուրից ավել նամակներ կուղարկեք բոլոր ընկերություններին https://actionnetwork.org/…/urge-international…/