Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի»․ Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ․ «Ազատություն»

Փետրվար 05,2023 22:12

Ֆրանսիան չափազանց մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ, հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Անն-Քլեր Լեժանդրը։

«Մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի, որ մարդասիրական պարենային օգնություն հասցվի։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ ճգնաժամի իրական վտանգ կա», – ասել է նա։

Բացի այդ, ըստ ԱԳՆ ներկայացուցչի՝ Փարիզը ցանկանում և աջակցում է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերսկսմանը։ Ըստ Անն-Քլեր Լեժանդրի՝ հենց նախագահ Մակրոնի ջանքերի շնորհիվ է, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարողացել են զրուցել միմյանց հետ անցած տարվա հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովի շրջանակներում, որի ժամանակ որոշվեց Հայաստանի սահման ուղարկել Եվրամիության առաքելություն՝ լարվածությունը թուլացնելու և սահմանների նկատմամբ անձեռնմխելիությունն ապահովելու համար»։

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին հստակ արտահայտված է, հավելել է նա։

Թարգմանությունը՝ Azatutyun.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728