Այսօր՝ փետրվարի 5-ին, խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց փողոցում գործող հայտնի «Ռոյալ» ակումբի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։
Ոստիկանների օպերատիվության արդյունքում նշված ակումբի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվում և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվում մի խումբ երիտասարդներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով, այդ երիտասարդներն են Երևանի բնակիչներ՝ 20-ամյա Միխայիլ Մանուկյանը, 32-ամյա Արարատ Մարտիրոսյանը, Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 32-ամյա Տիգրան Գևորգյանը, Արմավիրի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Դավիթ Մովսիսյանը և 23-ամյա Ազատ Վարդանյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով, կռվի մասնակիցներից Դ. Մովսիսյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի տղան է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում