Հանրապետության տարածքում`
Փետրվարի 5-ի ցերեկը, 6-ին, 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-7-ը հանրապետության հովտային գոտում ցերեկը տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, փետրվարի 6-7-ը առանձին ատվածներում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Փետրվարի 5-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-7-ը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ