Մարտի 18-ից 29-ը Չերնոգորիայի Պետրովաց քաղաքում մեկնարկող շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությանը մասնակցելու հայտ Հայաստանից առաջինը եւ առայժմ միակը կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանն է ներկայացրել։
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ արդեն ցուցակագրվել է 103 շախմատիստուհի։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ