Փետրվարի 5-ին Հայաստանում 887 հոգի կենսաբանությունից քննություն կհանձնի, 32-ը՝ աշխարհագրությունից:
Ինչպես տեղեկացրեց ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը, Կենսաբանություն հայտագրած շրջանավարտներից 581-ը մարզերից է, 306-ը՝ Երևանից:
Մայրաքաղաքում աշխարհագրություն հանձնելու է միայն մեկ դիմորդ, մնացածը մարզերից են: Խաչանուշ Գրիգորյանի փոխանցմամբ, գործելու են քննական կենտրոններից 14-ը, Երևանում՝ 3-ը, մարզերում՝ մեկական, միայն Սյունիքում՝ 2-ը (Գորիսում և Կապանում):
Մայրաքաղաքի քննական կենտրոններն են՝ թիվ 189 ավագ դպրոցը՝ Դավիթաշենում (100 դիմորդ, բոլորը՝ կենսաբանություն), թիվ 190 ավագ դպրոց, ՀԱԹ (100 հոգի, կենսաբանություն) և թիվ 135 հիմնական դպրոց՝ Նոր Նորքում (106 հոգի կենսաբանություն, 1-ը՝ աշխարհագրություն):
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ