Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանք ինտելեկտուալ քննարկումներ են». Հայկ Դեմոյան

Փետրվար 04,2023 18:35

«Խիստ ողջունելի են նման քննարկումները, սրանք ինտելեկտուալ քննարկումներ են, որի կարիքը մենք այս օրերում խիստ ունենք: Այս օրերում՝ նկատի ունեմ՝ մեր խիստ մարգինալիզացված իրականության մեջ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ապագա հայկականը» քաղաքացիական համաժողովի «Պատմական պատասխանատվություն» հանձնախմբի անդամ Հայկ Դեմոյանը:

Հիշեցնենք, մարտ ամսին Երեւանում կկայանա «Ապագա հայկականը» քաղաքացիական համաժողովը: Նախաձեռնության նպատակն է՝ ի մի բերել հանրության ջանքերը՝ հայրենիքում եւ սփյուռքում, ձեւավորելու միասնական տեսլական՝ ապագայի համար եւ այդ տեսլականին հասնելու ուղղություններն ուրվագծել: Առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի փորձագիտական երեք հանձնախմբերի միացյալ եւ վերջին հանդիպումը կայացավ այսօր:

Անդրադառնալով հանձնախմբի աշխատանքներին էլ՝ մեր զրուցակիցն ասաց՝ խիստ կարեւոր է տարբերակել՝ ո՞րն է պատմականը, ո՞րը պատասխանատվությունը: Իր կարծիքով, «պատմական պատասխանատվություն» ձեւակերպումը տալուց մենք միշտ պետք է նկատի ունենանք երեք հարթություն. «Պատմական պատասխանատվություն անցյալի հանդեպ, որտեղ երեք կետ պետք է առանձնացնենք՝ հիշողություն, պատմություն եւ ժառանգություն: Ապա պատմական պատասխանատվություն՝ ընթացիկ պատմության շուրջ եւ պատմական պատասխանատվություն՝ ապագայի հանդեպ: Շատ կարեւոր է, որ մենք կարողանում ենք այս հենքի վրա, իբրեւ զրոյական կետ, ձեւակերպել մեր հետագա անելիքները, իսկ դրա համար այսպիսի քննարկումները շատ կարեւոր են»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728