Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է խրախուսենք, որ երիտասարդ աղջիկները մայր դառնան». Արմինե Հովհաննիսյան

Փետրվար 04,2023 17:45

Ապահովել դեպի Հայաստան ներգաղթ, կասեցնել արտագաղթը՝ ստեղծելով անվտանգային ավելի ապահով միջավայր եւ սոցիալական ավելի լավ պայմաններ. այսպիսի եզրահանգման են եկել «Ապագա հայկականը» քաղաքացիական ասամբլեայի «Բնակչության աճ» փորձագիտական հանձնախմբի անդամները:

Հիշեցնենք, մարտին Երեւանում կկայանա «Ապագա հայկականը» քաղաքացիական համաժողովը: Նախաձեռնության նպատակն է՝ ի մի բերել հանրության ջանքերը՝ հայրենիքում եւ սփյուռքում, ձեւավորելու միասնական տեսլական՝ ապագայի համար եւ այդ տեսլականին հասնելու ուղղություններն ուրվագծել: Առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի փորձագիտական երեք հանձնախմբերի միացյալ եւ վերջին հանդիպումը կայացավ այսօր:

«Ապագա հայկականը» քաղաքացիական ասամբլեայի «Բնակչության աճ» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Արմինե Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում նկատեց, որ մարդիկ Հայաստանից հիմնականում արտագաղթում են, քանի որ անվտանգ եւ սոցիալապես ապահով չեն իրենց զգում այստեղ, բայց մենք պետք է կարողանանք ստեղծել այնպիսի պետություն, որի բնակիչն ու քաղաքացին իրենց տեր զգան, իրենց ապագայի կերտողը. «Ոչ ոք դրսից չի գալու եւ որոշի՝ իր երեխան այստեղ ունի՞ ապրելու իրավունք, թե՝ ոչ»:

Հանձնախմբի քննարկման թեմաներից է եղել նաեւ երիտասարդ կանանց մայրանալու հնարավորությունները՝ առանց ամուսին ունենալու:

«Դա մեր երկրի համար մի քիչ խորթ է թվում, նույնիսկ անձնապես, քանի որ ես հինգ երեխաների մայր եմ եւ ամուսին ունեմ, բայց ժամանակներն ու հարցերն այնքան կարեւոր են այսօր, որ մենք պետք է կարողանանք ապահովել բնակչության աճ՝ նաեւ այդ առումով եւ որպես հանրություն, պետք է խրախուսենք, որ երիտասարդ աղջիկները մայր դառնան ու հպարտ մայր դառնան»,- ասաց Արմինե Հովհաննիսյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728