Հանրապետության տարածքում`
Փետրվարի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ը, 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի և 9-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-7-ի ցերեկը հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։
Քամին՝ արևմտյան՝3-5 մ/վ, փետրվարի 6-7-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով:
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Փետրվարի 4-ի և 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի ուշ երեկոյան, 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-7-ը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ