Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն անցնել

Փետրվար 04,2023 15:03

2 տարում շուրջ 17000 կին Լոռիից, Տավուշից և Սյունիքից կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն են անցել, նրանցից 170-ի մոտ հաստատվել է քաղցկեղ` նախնական փուլում:

Այս կանանց հետագա բուժումն իրականացվում է Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում` պետպատվերով: Մասնագետները վստահեցնում` հենց այս փուլում քաղցկեղի հայտնաբերման դեպքում ապահովվում է 90 և ավելի տոկոս ամբողջովին ապաքինում:

Առողջապահության նախարարության շարժական մամոգրաֆը մինչև մայիս կմնա Սյունիքում: Մարզի 50-69 տարեկան կանայք կարող են անվճար սքրինինգային հետազոտություն անցնել իրենց բնակավայրում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728