Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխախոտի օգտագործման արգելքը խախտելու համար պատասխանատվության ամենակարևոր գործիքը ըստ էության չի աշխատում․ Արսեն Թորոսյան

Փետրվար 04,2023 12:51

ԱԺ ՔՊ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Իմ հարցմանն ի պատասխան Ներքին գործերի նախարարի կողմից ուղարկված կից գրությունից պարզ է դառնում, որ ծխախոտի օգտագործման արգելքը խախտելու համար պատասխանատվության ամենակարևոր գործիքը ըստ էության չի աշխատում:

Հանրային սննդի` ռեստորանների, սրճարանների և այլ հաստատությունների պատասխանատուները գրեթե չեն տուգանվում ոստիկանության կողմից, երբ նրանց հաստատություններում ծխում են կամ այլ ծխախոտային արտադրատեսակ օգտագործում, որովհետև ոստիկանության կարծիքով մեր կողմից ընդունված օրենսդրական փաթեթը իր մեջ պարունակում է անորոշություններ, որոնք սակայն օրենքն ընդունելու ժամանակ չեն մատնանշվել որևէ գերատեսչության կողմից: Ինչևէ այսպես էլ է լինում, երբ օրենքը կիրառելիս են ի հայտ գալիս խնդիրները, որոնք էլ ժամանակի ընթացքում շտկվում են:

Հաշվի առնելով նշված խնդիրների բարձրաձայնումը ՆԳՆ կողմից, նախաձեռնելու եմ օրենսդրական փոփոխություններ, որպեսզի ոստիկանությունը կարողանա շատ հստակ վարչական պատասխանատվության ենթարկել այն հանրային սննդի կամ այլ հաստատությունների պատասխանատուներին/կառավարիչներին, ովքեր չեն կասեցրել իրենց հաստատություններում ծխախոտի և այլ ծխախոտային արտադրատեսակների կիրառումը, այսինքն ըստ էության թույլատրել են դա: Մեր պետական գերատեսչությունների ուշադրությունը պետք է ավելի շատ լինի հենց պատասխանատուների վրա, քանի որ հենց նրանք են պարտավոր ապահովել օրենքի բոլոր դրույթների կիրառումը:

Հ.Գ. մեկ այլ խնդիր էլ կա օրենքի հետ կապված, դա արգելող նշանների բացակայությունն է, որը կրկին պարտավոր են հաստատությունների պատասխանատուներն ապահովել բոլորի համար տեսանելի վայրերում, բայց զանգվածաբար չեն անում դա, իսկ վարչական պատասխանատվության ենթարկելու մարմինն էլ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է:

Հ.Հ.Գ. փորձելու եմ լուծումներ գտնել նաև նարգիլեների օգտագործումը դադարեցնելու համար, քանի որ որոշ տնտեսվարողներ ըստ էության շրջանցում են օրենքի կիրառումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728