Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. առաջին անգամը չէ, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ նույն հարցի վերաբերյալ տարբեր հայտարարություններ են անում. «Ժողովուրդ»

Փետրվար 04,2023 11:16

«Մենք հետախուզական տեղեկություններ ունեինք, որ սեպտեմբերյան մարտերի ընթացքում Ադրբեջանը շատ ավելի մեծ հարձակում էր նախապատրաստում։ Իրանի գործողություններն ու հայտարարությունները, սակայն, նպաստեցին, որ իրադրության հետագա վատթարացումը դադարի»,- հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Վահան Կոստանյանը Վաշինգտոնում գործող Al-Monitor կայքի հետ զրույցում: Նա պնդել է, որ Իրանի գործողություններն անցած տարվա աշնանը նպաստել են Հայաստանի դեմ ադրբեջանական հարձակման դադարեցմանը։

Այս հայտարարությունները նորանշանակ փոխարտգործնախարարի կողմից իսկապես տարակուսելի են, եթե հաշվի առնենք այն հայտարարությունները, որոնք 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտերից հետո անում էին ՀՀ իշխանությունները: Օրինակ՝ 2022 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, թե այդ իրադարձությունների կանգնեցման ամենամեծ հեղինակը ԱՄՆ-ն է եղել: «Մեծ է եղել ԱՄՆ աջակցությունը, բայց ես չեմ ուզում որեւիցե ձեւով դա գերադասել, օրինակ, Ֆրանսիայի կամ Ռուսաստանի միջամտությունից», – ասել էր նա։ Այդպիսի հայտարարություններ եղան նաեւ ամերիկյան կողմից:

Առաջին անգամը չէ, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ նույն հարցի վերաբերյալ տարբեր հայտարարություններ են անում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728