Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջարկվում է, որ ԲՏԱ նախարարությունն ունենա հասանելիություն հարկային գաղտնիք կազմող տեղեկություններին. «Փաստ»

Փետրվար 04,2023 11:05

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2002 թ. հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման մեջ: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների պետական աջակցության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, նախարարությունը վարում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը, որը ներառում է ՀՀ-ում գրանցված տնտեսավարող սուբյեկտների փաստացի գործունեության կամ տնտեսավարող սուբյեկտի կառավարման գործադիր մարմնի վայրի, աշխատողների քանակի, օտարերկրյա մասնակցության, արտադրանքի, մատուցված ծառայությունների ծավալի, արտահանման, ներդրումների, եկամուտների և այլ ցուցանիշների մասին շարունակական արդիականացման ենթակա տվյալների բազա:

ԲՏԱ նախարարությունն այս տեղեկատվությունը ներկայումս ստանում է իր կողմից ՊԵԿ-ին ուղղված դիմումների հիման վրա՝ յուրաքանչյուր դեպքի համար առանձին դիմում ներկայացնելու ձևով: Վերջին շրջանում պայմանավորված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման աճով, ոլորտի շահառուների ներկայացրած դիմումների քանակով և սահմանված ժամկետի սղությամբ՝ նախարարությունից պահանջվում է ժամանակ և ռեսուրսներ, ինչը հանգեցնում է խնդիրների: Ուստի անհրաժեշտ է, որ նախարարությունն ունենա հասանելիություն հարկային գաղտնիք կազմող տեղեկություններին, ինչը կնպաստի ոլորտում իրականացվող գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728