Ըստ հաստիքացուցակի՝ առողջապահության նախարարը պետք է ունենա երեք տեղակալ, սակայն այս պահին մեկ հաստիք թափուր է, ինչպես նաեւ, օրենքով սահմանված երեք խորհրդականի փոխարեն, նախարար Անահիտ Ավանեսյանն այս պահին ունի մեկ խորհրդական: Ուսումնասիրելով գերատեսչության պաշտոնական կայքը՝ տեղեկացանք, որ, օրինակ, նախարարության դեղորայքային քաղաքականության բաժինը պետ չունի, եւ այն ղեկավարվում է ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Պետ չունի եւ ժամանակավոր պաշտոնակատարով է աշխատում նաեւ ֆինանսատնտեսագիտական վարչությունը:
Ընդհանուր առմամբ, այս պահին նախարարության կենտրոնական ապարատում թափուր է 13 աշխատատեղ: Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունն այս պահի դրությամբ եւս ունի 13 թափուր հաստիք, որոնց թվում են գլխավոր ֆինանսիստների եւ ավագ մասնագետների հաստիքները:
Սա վկայում է մեկ բանի մասին. կա՛մ իշխանությունները չեն կարողանում կադրեր գտնել, կա՛մ էլ այդ կադրերը չեն ցանկանում աշխատել այս իշխանությունների հետ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։