Վերջերս զրուցում էի պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանի հետ, եւ նա մի ուշագրավ միտք հայտնեց. 1988-90 թվականներին «Ղարաբաղ» կոմիտեում որոշումներն ընդունվում էին՝ հաճախ ակադեմիական մակարդակի քննարկումներից հետո: Մտադիր չեմ փառաբանել «Ղարաբաղ» կոմիտեն եւ ՀՀ առաջին նախագահին եւ, մյուս կողմից, չեմ ցանկանում պատասխանել նրա «հեյթերներին» (որոնք, բոլոր «հեյթերների» նման, կույր են): Խոսքը մեթոդաբանության մասին է:
Ենթադրենք, դուք մտածում եք՝ արժե՞ արդյոք հայ-ադրբեջանական սահման հրավիրել ԵՄ դիտորդներին: Պարզ է, որ դա ենթադրում է մի քանի հարցերի ուսումնասիրություն: Օրինակ, ո՞րն է լինելու այդ քաղաքացիական դիտորդների մանդատը, ի՞նչ են նրանք անելու ադրբեջանական հնարավոր հարձակման դեպքում, ո՞րն է լինելու Ռուսաստանի արձագանքը, արդյոք արժե՞ մինչեւ վերջնական որոշումը հաղորդակցության մեջ մտնել ՌԴ ԱԳՆ-ի հետ, արդյոք ռուսական զորքի եւ ռուս սահմանապահների առկայության պարագայում լարում չի՞ առաջանա նրանց եւ ԵՄ դիտորդների հետ՝ հատկապես հաշվի առնելով Ռուսաստան-Արեւմուտք լարվածությունը: Ես, բնականաբար, չունեմ այդ հարցերի միանշանակ պատասխանները, որովհետեւ չեմ տիրապետում բավարար տեղեկատվության: Տեղեկատվության հավաքագրումը եւ համադրումը իշխանությունից երկարատեւ ու կանոնակարգված աշխատանք է պահանջում: Իմ տպավորությամբ՝ ո՛չ վարչապետը, ո՛չ արտգործախարարը նման աշխատանք չեն կազմակերպում:
Չէի ասի, որ Երկրորդ եւ Երրորդ նախագահների թիմերը որոշումներն ընդունում էին «ակադեմիական» մեթոդաբանությամբ: Բայց, հաշվի առնելով այդ թիմերի բիզնես ուղղվածությունը, քաղաքականությունը հիմնվում էր «քցել-բռնելու», անգլերեն ասած՝ common sense – ի վրա, որն, իհարկե, լուրջ հարցերում հաճախ կարող է խաբուսիկ լինել:
Ներկա իշխանությունը, սակայն, ղեկավարվում է պոպուլիստական տրամաբանությամբ՝ այնպես անենք, որ մեր արածը հնարավորինս շատ մարդկանց դուր գա: Եվ այստեղից ելնելով՝ հիմնական հարցերը հետեւյալն են. ինչ ենք ասելու (ինչպես ենք «ֆռացնելու»), երբ այս կամ այն քայլը կանենք եւ ինչ ենք ասելու, երբ մեզ քննադատեն: Ներքին քաղաքականության մեջ դա, պետք է ասել, հիմնականում աշխատում է:
Բայց Հայաստանի միամիտ քաղաքացիների եւ միջազգային խաղացողների միջեւ լուրջ տարբերություն կա: Մանավանդ փոքր երկրի պարագայում բոլոր տեսակի պոպուլիստական խաղերը վատ են վերջանում:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Որոշ բաներ կարիքը ունին յատուկ ուսումնասիրութիւններու: Սակայն կան բաներ, որոնք բացայայտ են: Նուազագոյն յիշողութեան հարց են:
Ոչ միայն ԵՄ-ի, այլ լրիւ ՄԱԿի – եւ ոչ միայն դիտորդների, այլ՝ զինուորների -պատասխանատւութեան ու վերահսկողութեան ներքոյ, «Կապոյտ Սաղաւարտներ»ի անմիջական ներկայութեան, բազմաթիւ աղէտներ տեղի ունեցած են աշխարհի տարածքին: Եւ ոչ միայն ափրիկեան եկիրների մէջ, այլ մինչեւ իսկ Եւրոպային ծոցը:
Ահա յիշողութիւնների տարրական թարմացում մը ՝
. An avoidable fallout: A case study of the UN’s failure in Bosnia and Herzegovina
https://www.ia-forum.org/Con…/ViewInternal_Document.cfm…
. The Bosnian Genocide: The UN’s Ultimate Failure
https://www.paradigmshift.com.pk/bosnian-genocide/
. UN Failed Rwanda
https://archive.globalpolicy.org/…/201-rwanda/39240.html
. UN Failed to Stop Massacre
https://www.hrw.org/…/dr-congo-army-un-failed-stop…
. Twelve times the UN has failed the world (մինչեւ 2018ի ցանկ)
https://www.trtworld.com/…/twelve-times-the-un-has…
Պետք է հստակ տարբերել մանկապարտեզների երեխաներին եւ այդ մանկապարտեզների ղեկավարներին: Վատ երեխաներ եւ վատ ժողովուրդներ չկան, բայց կան մանկապարտեզների վատ ղեկավարներ եւ պետությունների վատ ղեկավարներ: Որքան դժվար է երեխաներից սպասել ինքնակազմակերպում, նույնքան դժվար է ժողովուրդներից սպասել ինքնակազմակերպում: Ինքնակազմակերպման մշակույթը մեր ժողովրդի մեջ հաստատ կա, եթե բարձր տարիքի խմբի երեխաները’ քաղաքագետները իրենց ժամանակն ու եռանդը ծախսեն բոլոր տարիքների խմբերի երեխաների կազմակերպմամբ, ապա կունենանք հաղթանակներ եւ ապագա, իսկ եթե միայն լավ թե վատ ղեկավարների գործերը քննարկեն, դա ավելի շատ փոքր տարիքի խմբերի գործն է’ մանկապարտեզների ղեկավարների էշությունները վերլուծելը: Մեր միակ եւ ամենահզոր ուժը’ դա կազմակերպված կարգապահ ժողովուրդն է: Աշխարհի որ երկրում էլ լինենք, մենք հայ ժողովուրդը սպասում ենք մեր ինքնակազմակերպված, մի շունչ մի մարմին դարձած քաղաքագետների եւ վերլուծաբանների հրամաններին: